Վրաստանում բանտարկյալներին կառանձնացնեն ծխողների և չծխողների
Վրաստանի բանտերում դատապարտյալներին կառանձնացնեն ծխողների և չծխողների բանտախցերում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով Վրաստանի համապատասխան գերատեսչությանը:
«Տեղի ունեցած փոփոխությունների նպատակը չծխող բանտարկյալներին հնարավոր բացասական հետևանքներից պահելն է»,- ասվում է փաստաթղթում:
Գերատեսչության ղեկավարի հրամանն ուժի մեջ է մտել ստորագրման պահից հետո:
Մայիսի վերջին Վրաստանի խորհրդարանը հաստատել էր հակածխախոտային օրինագիծը, որին համապատասխան՝ երկրում աստիճանաբար նոր սահմանափակումներ կմտցվեն ծխախոտի կիրառման և արտադրման մեջ: