Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր
«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այօր տեղի ունեցած «Յուվենտուս» - «Ռեալ» հանդիպման ավարտին դարձավ Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող և դրանով հոլանդացի Կլարենս Զեեդորֆին, իսպանացիներ Ժերար Պիկեին, Չավիին, Անդրես Ինյեստային և արգենտինացի Լիոնել Մեսիին:
Ռոնալդուն 2014-ին, 2016-ին եւ 2017-ին Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել «Ռեալի», 2008-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Քարդիֆում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» և Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ: