Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում այսօր զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում այսօր զինված բախում է տեղի ունեցել ՊԿԿ-ի զինյալների և թուրքական բանակի միջև:
Բախման հետևանքով , ըստ քրդական իմ աղբյուրների թուրքական կողմն ունի երեք զոհ և բազմաթիվ վիրավորներ, իսկ քրդական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր:
Ըստ թուրքական կողմի, ՊԿԿ-ն ունի երկու զոհ և հինգ վիրավոր, իսկ թուրքական կողմն ունի երեք վիրավոր: Նշեմ , որ վերջին օրերին Շըրնաքում իրավիճակը լարվել է և թուրքական բանակը որոշել է մաքրել Շըրնաքը ՊԿԿ-ից:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: