Վրաստանը դուրս է եկել «Hyundai»-ի դեմ
Աբխազիայի՝ Թբիլիսիում գործող արդարադատության նախարարության նախկին ղեկավար Պաատա Դավիտայան կարծում է, որ հարավկորեական «Hyundai» ընկերությունը խախտել է Վրաստանի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը՝ Աբխազիայի ճանապարհներին անցկացնելով 4 նոր մոդելների փորձարկումները: Այս մասին գրում է «Regnum» լրատվական գործակալությունը:
«Օրենքը խախտվում է, եթե ընկերությունը մտել է օկուպացված տարածք առանց կառավարության թույլտվության: Նախ, որտեղի՞ց են քաղաքացիները բերել այդ մեքենաները: Այս դեպքում խոսքն այն մասին է, որ այդ մեքենաները բերել են Ռուսաստանի տարածքից՝ Սոչիից: Այս պարագայում, իհարկե, օկուպացիայի մասին օրենքը խախտվել է»,- նշել է նա:
Նա Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել լուծել այս հարցը և տեղեկացնել այդ մասին ԱՄՆ-ին, որը Հարավային Կորեայի ռազմավարական գործընկերն է: