Հենրիխ Մխիթարյանը Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել(լուսանկար)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Այս մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում` հրապարակելով լուսանկար աշխարհահռչակ հայի հետ և կատարելով հետևյալ գրառումը.
«Այնքան հաճելի է հանդիպել լեգենդար մաեստրո Շառլ Ազնավուրին»: