Լեոնարդո Դի Կապրիոն քննադատել է Թրամփի որոշումը
Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդես է եկել քննադատությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փարիզյան կլիմայի համաձայնագրից դուրս գալու որոշման դեմ: Այս մասին գրում է «Ren.tv»-ն:
«Այսօր մեր մոլորակը տուժում է»,- ասել է դերասանը:
Թրամփի որոշման դեմ խոսել են նաև այլ աստղեր: Ռեժիսոր Մայքլ Մուրը իրավիճակը անվանել է «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»: