Առաջին ոստիկան-ռոբոտը Դուբայում անցել է աշխատանքի (տեսանյութ)
Դուբայի ոստիկանության կազմում ներառված առաջին ոստիկան-ռոբոտը սկսել է իր աշխատանքը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն։
Ռոբոտն իր «պարտականությունները ստանձնել է» աշխարհի ամենաբարձր շինությունից՝ Բուրջ Խալիֆայից՝ հայտնվելով բնակիչների և զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։
«Ռոբոկոպը» ոստիկանական գլխարկով է, տեղաշարժվում է անիվներով և սենսորային էկրան գործածում։ Նա նաև ունի տեսախցիկ՝ ոստիկանական տեղամաս տեսանյութը փոխանցելու և հնարավոր կասկածյալներին նույնականացնելու համար։