Իշխան Զաքարյանն արդեն անցանկալի անձ է թե' ԲՀԿ-ի, թե' իշխանությունների համար
«Իրատես» օրաթերթը գրում է. «Ասում են, թե Իշխան Զաքարյանն արդեն անցանկալի անձ է թե' ԲՀԿ-ի, թե' իշխանությունների համար: Պատճառը մի քանի դաշտում խաղալու նրա սովորությունն է:
Պարզվում է` ԿԸՀ-ից դիմումները հետ վերցրած հայտնի ԲՀԿ «ութնյակի» հետևում կանգնած է եղել հենց Վերահսկիչ պալատի նախկին նախագահը: ԱԺ փոխնախագահ դառնալու փորձի ձախողումից հետո նա ցանկացել է այդ «ութնյակից» ստեղծել ոչ ֆորմալ ԱԺ խմբակցություն, որի ստվերային ղեկավարը կլիներ ինքը և «կխաղար» իշխանական դաշտում: Այս առնչությամբ նա փորձել է ստանալ նախագահականի «ադաբրյամսը», սակայն այնտեղից «չորով» մերժել են:
Այս մասին բավականին բարձր մակարդակով Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել են, որ նրա թիմի որոշ անդամներ շատ սխալ են պահել իրենց և շարունակում են նույնն անել:
Ծառուկյանի ու Զաքարյանի միջև տեղի է ունեցել շատ կոշտ խոսակցություն` նույնքան կոշտ դրսևորումներով: Ասում են նաև, թե Իշխան Զաքարյանը տևական ժամանակ ցանկացել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, սակայն աուդիենցիա չի ստացել, ստիպված է եղել «պատահական» հանդիպել նրա հետ»:
Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: