Սելենա Գոմեսն առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանել է, որ սիրում է The Weeknd-ին (լուսանկարներ)
Սելենա Գոմեսի և The Weeknd-ի սիրային պատմությանը հետևում է ողջ աշխարհը: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
Սելենա Գոմեսը առաջին անգամ խոստովանել է, որ սիրում է The Weekend-ին ռադիոյի ուղիղ եթերում, որտեղ նա ներկայացրել է իր նոր «Bad Liar» երգը:
Նա անուն չի տվել և որևէ հայտարարություն չի արել, սակայն ասել է, որ իր սերը իսկապես իրական է:
Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսի և Աբել Տեսֆայեի սիրային հարաբերությունների մասին խոսակցությունները սկսվել են ավելի վաղ, երբ ինտերնետում հայտնվեց նրանց փողոցում համբուրվելու լուսանկարները: Դրանից հետո զույգին պապարացիները բռնացրել են աշխարհի տարբեր մասերում:
Երկրպագուները կարծում են, որ մոտ է օրը՝ The Weeknd-ը առաջակություն կանի իր սիրելիին: