Հարկադիր կատարման ծառայությունը մեկ շաբաթվա ընթացքում 2204 դիմում է ստացել
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 22-ից 26-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2204 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 517 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 13 բողոքի:
2017 թվականի մայիսի 22-ից 26-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1934 քաղաքացի: