Արևմուտքում մարդիկ ստիպված կլինեն աշխատել մինչև 70 տարեկան
Մինչև 2050թ-ը զարգացած երկրներում կենսաթոշակային տարիքը պետք է բարձրանա առնվազն մինչև 70 տարեկան, քանի որ կյանքի միջին տևողությունը այդ երկրներում շուտով կգերազանցի 100 տարեկանը, ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում: Այս մասին գրում է «BBC»-ին:
Մասնագետների կարծիքով, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Կանադայի նման երկրներում մարդիկ պետք է ավելի երկար աշխատեն, քան հիմա են աշխատում։ Այդ միջոցառումն անհրաժեշտ է, քանի որ 65-ն անց մարդկանց թիվ մինչև 2050 եռապատկվելու է ու կազմելու է 2․1 մլրդ ։ Այդ ժամանակ կենսաթոշակառուների նկատմամբ աշխատող մարդկանց հարաբերակցությունը կրկնակի կնվազի ու կկազմի մեկը չորսի։
«Մենք պետք է արդեն հիմա զբաղվենք այդ խնդրով կամ էլ ընդունենք, որ այդ երևույթի տհաճ հետևանքները կանդրադառնան ապագա սերունդների վրա, կդառնան ծանր բեռ մեր երեխաների ու թոռների համար»,- ասել է ֆորումի փորձագետ Մայքլ Դրեքսլերը:
Հիմա Մեծ Բրիտանիայում պետական կենսաթոշակ տրամադրվում է 65 տարեկանից հետո, իսկ 2046-ին այդ շեմը մտադիր են բարձրացնել մինչև 68 տարեկան։ Իսկ Բրիտանիայի աշխատանքի ու կենսաթոշակների նախարարության վերջին զեկույցից կարելի է եզրակացնել, որ նրանք, ովքեր հիմա 30 տարեկանից փոքր են , հնարավոր է կենսաթոշակի անցնեն 70 տարեկանից հետո։