Հյուսիսային Կորեան անվտանգության նոր համակարգերի զանգվածային արտադրության է անցնում
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկում է պաշտպանական նոր համակարգի տեսակ: Այս մասին գրում է «BBC»-ին:
Փորձարկմանը ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առոջնորդ Կիմ Չեն Ինը:
Ըստ ԿԺԴՀ-ի Կենտրոնական լրատվական գործակալության, երկրի առաջնորդը կագադել է նոր համակարգը զանգվածային արտադրության դուրս բերել:
Ըստ լրատվամիջոցի, նոր համակարգին փորձարկման ժամանակ առաջադրանք էր տրված գտնել և ոչնչացնել թշնամու հռթիռները և անօդաչու թռչող սարքերը:
Փորձարկումների ստույգ վայրը դռևս անհայտ է: Փհենյանը նշել է, որ պաշտպանական նոր համակարգը մշակել են Ազգային ռազմական գիտությունների ակադեմիայի մասնագետները:
Երկրի առաջնորդը բարձր է գնահատել անվտանգության համակարգերի որակը և հրամայել, որ առավելագույն չափով արտադրեն: