Հայերն ասում են՝ հողը վրադ թեթև լինի. Սերժ Թանկյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Քրիս Քորնելին
Երեկ Հոլիվուդում տեղի է ունեցել Քրիս Քորնելի հուղարկավորության արարողությունը։
Բրեդ Փիթը, Ֆարել Ուիլյամսը, Քրիստիան Բեյլը և այլ աստղեր հրաժեշտ են տվել լեգենդար երգչին։
Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդրեթի շուրջ Քրիս Քորնելի հետ համագործակցած Սերժ Թանկյանը հուզիչ գրառում է կատարել երաժիշտի մասին.
«Չեմ կարողանում դադարել քո, քո ընտանիքի, քո երաժշտության, քո երազանքների մասին մտածել, իմ եղբայր։ Հայերն ասում են՝ հողը վրադ թեթւ լինի։ Վերանայելով քո երգերի տողերը, ես հասկանում եմ, թե որքան ես դու օգնել մեզ հաղթահարել մեր կյանքի դժվար ժամանակները։ Դու իմ երաժշտական կյանքի մեծ ճանապարհորդության մի մասն ես եղել։ Ես սիրում եմ քեզ եւ հիշում, իմ եղբայր»,- գրել է Սերժ Թանկյանը: