Մահմեդականների մոտ սկսվել է Ռամադան սուրբ ամիսը
Մահմեդականները տոնում են Ռամադան սուրբ ամսվա գալուստը: Սուրբ ամսվա սկսվելուն պես հավատացյալները խստորեն պաս են պահում: Ամսվա ավարտից հետո մուսուլմանները տոնում են Ուրազա-բայրամը: Այս տարի տոնը կսկսվի հունիսի 25-ին: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Ռամադանի ընթացքում մուսուլմանները չեն ընդունում սնունդ և ջուր, ինչպես նաև հրաժարվում են ծխախոտից և սեռական կապերից, լոգանք չեն ընդունում և չեն լվանում նույնիսկ ատամները: Ամսվա ողջ ընթացքում ամեն օր մուսուլմանները արտասանում են նիյաթը: Սննդի վերջին ընդունումը պետք է ավարտված լինի արևամուտից մեկ ժամ առաջ: Գիշերը մուսուլմանները արտասանում են թարավիհը:
Խիստ ծոմապահությամբ և սեփական կրքերը, վախերը և բնազդները զսպելով այս բավականին շոգ եղանակին, մուսուլմանները ցուցադրում են հավատի և հոգու ուժը: Բացի պահանջմունքներից հրաժարումից` մուսուլմանները նաև փորձում են ձերբազատվել հավատը սասանող մտքերից և վախերից: