Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 25-ին, ժամը 14.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 22-ին, Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 60-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: