Ուսանողներին առաջարկվում է աղջիկ վարձել ավարտական երեկոյի համար
Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել «Instagram»-ում «@friendforparty» էջի վրա, որը ստեղծողներն առաջակում են աղջիկ վարձել համալսարանի Վերջին զանգի համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Այդ էջում հրապարակված են աղջիկների լուսանկարներ և նրանց հետաքրքրությունների մասին կարճ տեքստային բնորոշումներ: Նրանցից մեկը ծրագրավորմանն է տիրապետում, այսինքն՝ «կհամապատասխանի մաթեմատիկական ֆակուլտետի ուսանողների համար», իսկ մյուսը «թեթև կերպով խոսակցություն կբացի քիմիայի և կենսաբանության մասին»:
Էջի հեղինակները նաև առաջարկում են վարձել երիտասարդ մարդկանց, ովքեր ավարտել են ֆիզիկայի ֆակուլտետը կամ լավ են պարում:
Մեկնաբանություններում նշվում է, որ էջը կարող է բացված լինել կատակի համար: Այդուհանդերձ, մեկ օրվա ընթացքում էջն արդեն հավաքել է 500 հետևորդ: