Ոռոգման նոր համակարգի «պլյուսները»
Ինչպես ցույց են տվել իրականացված ուսումնասիրությունները, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարներն արագորեն կրճատվում են: Բնականաբար ստեղծված իրավիճակում ոռոգման ջրի պակասը կարող է բացասական ազդեցություն ունենալ ֆերմերային տնտեսությունների և ընդանուր առմամբ գյուղատնտեսական ոլորտի վրա:
Խնդրի լուծման նպատակով իրականացվել է ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալի նվազեցման և ռեսուրսի կայուն օգտագործումը ապահողվող ոռոգման համակարգի բարելավման ծրագիր: Ոռոգման խնդրի լուծման համար ձկնաբուծարանի ջրերի ելքի կետում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել է նոր ոռոգման ցանց, ինչպես նաև իրականացվել է հողատերերի ուսուցում կայուն գյուղատնտեսության վարման թեմայով:
Պետք է արձանագրել նաև, որ ոռոգման նոր համակարգը հնարավորություն է տալու ոռոգել 20 տարի անմշակ մնացած 40 հեկտար համայնքային հողատարածքը:
Էկոնոմիկան թվերով. Ֆեյսբուք