ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը Մինսկ է մեկնել
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2017 թ. պլանի համաձայն՝ մայիսի 24-ին Մինսկ է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը:
ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը մեկնել է Մինսկ՝ ստանդարտացման և չափագիտության ոլորտի հարցերի քննարկման նպատակով