Արտակարգ դեպք Երևանում. հայտնաբերվել է 26-ամյա տղայի դի. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Սոսեի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատված է եղել և մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել և 1 շաբաթ առաջ էլ հոգեբուժական հիվանդանոցից էր դուրս գրվել։
Փաստի առթիվ Արաբկիր քննչական բաժնի ավագ քննիչ Գրիգոր Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ այստեղ: