Ներշուկայական «աժիոտաժ» 5.7%-անոց աճի տեսքով
Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ 2017 թվականի առաջին երեք ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.7 տոկոսով:
Այդ ցուցանիշի ձևավորման նպաստող գործոններից մեկը ներքին առևտրաշրջանառության աճն է: 2016-ի համեմատ այս տարվա դրական ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս: Դրամական առումով այն կազմել է 685 872.9 մլն դրամ:
Դրական ազդեցություն է թողել նաև արտահանման ցուցանիշը, որը վերը նշված ժամանակահատվածում ավելացել է 16.1 տոկոսով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության, ապա այստեղ ծավալները աճել են 15.1 տոկոսով:
Կարինա Սանթրոսյան. Ֆեյսբուք: