ՀԱՊԿ-ն աշխատում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատ ստանալու շուրջ. Յուրի Խաչատուրով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) գործնական հարցեր է մշակում երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատի ձևակերպման մասին: Այդ մասին հայտնում է «ТАСС»-ը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խոսքով՝ ՀԱՊԿ-ն ունի սեփական խաղաղապահ պոտենցիալը (ավելի քան 3,5 հազար մարդ), որը նախատեսված է ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այլև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով երրորդ երկրների տարածքում խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման համար:
«Այժմ ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք խաղաղության պահպանմանն ուղղված ՄԱԿ-ի առաքելություններին ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի մասնակցության իրավական ձևակերպման հետ կապված գործնական հարցերը»,- ասել է Յուրի Խաչատուրովը: