Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետ
Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Կարեն Բոթոյանը:
Նշենք, որ Կ. Բոթոյանը 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել: Նա պատգամավոր էր առաջադրվել «Օրինաց երկիր» (այժմ՝ «Հայկական վերածնունդ») կուսակցությունից:
Քաղաքական ուժի՝ հերթական անգամ ընդդիմադիր դառնալուց հետո պատգամավորը լքել էր կուսակցությունը՝ չհրաժարվելով մանդատից: