Ալյումինի արտադրական բենեֆիս 2017-ին
Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում զգալիորեն ավելացել է ալյումինե գլանվածքի արտադրությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրությունը ավելացել է 19 անգամ և կազմել 57 տոննա: Դրանից զատ դրական արդյունք է արձանագրվել նաև փայլաթիթեղի արտադրությունում, որտեղ նույն ժամանակահատվածում աճը կազմել է 1.4%: Քանակական առումով արտադրությունը հասել է 7,305 տոննայի:
Սեդա Ադամյան. Ֆեյսբուք: