Վոլոդյա Ավետիսյանը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ՝ հայտարարելով, որ չի դադարեցնելու այն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները «ինքնազոհողության չգնան», հակառակ դեպքում՝ «հեղափոխություն են անելու»:
Վ. Ավետիսյանը, ով այսօր առավոտյան է ազատ արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից, ընդդիմադիր է համարել միայն իրեն և Զարուհի Փոստանջյանին՝ նշելով, որ մյուսների հետ կապված «կտեսնեն` ով ում բարեկամն է»:
«Օրիանապահ դատապարտյալ եմ եղել, ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել: Իսկ իրանք սուտ են խոսում: Նստացույցը չեմ դադարեցնելու, կամ իրանք են ինքնազոհողության գնում, կամ հեղափոխություն ենք անում»: