Դեռ որոշված չէ, թե ում տեղն է խորհրտարանում զբաղեցնելու Նաիրա Կարապետյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀԿ ցուցակում ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը չդարձավ պատգամավոր, սակայն խորհրդարանում նրա աշխատասենյակի պատից չեն հեռացրել համապատասխան ցուցատախտակը:
«ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ-ում չեն շտապում այս հարցում որևէ քայլ անել, քանի որ հավանական է՝ Կարապետյանը կրկին վերադառնա խորհրդարան: Բայց նա պատգամավոր կարող է դառնալ կանանց համար նախատեսված քվոտայով՝ այն բանից հետո, երբ ՀՀԿ կին պատգամավորներից որևէ մեկն այլ պաշտոնի նշանակվի՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից: Առայժմ, սակայն, դեռ որոշում կայացված չէ, թե պատգամավորներից ով է վայր դնելու մանդատը և տեղափոխվելու գործադիր:
Մինչ այդ, երեկ «ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ անձամբ Նաիրա Կարապետյանից, սակայն նա սկզբում պատճառաբանեց, թե զբաղված է, հետո կխոսի, իսկ ավելի ուշ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: