Կարեն Բոթոյանն այսօր կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ, որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Չնայած Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը նախապես չեն ընդգրկել կառավարության նիստի օրակարգում, բայց ըստ մեր աղբյուրների՝ այն վերջին պահին կավելացնեն:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Բոթոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում և կարողացավ բավականին մեծ ձայներ ապահովել կուսակցության համար, բայց և հետո հրաժարվեց մանդատից»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: