Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարա՞ր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն արդեն մի քանի օր է՝ թափուր է. նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: Իսկ հիմա նախարարի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունյանը, խոսելով իր նշանակման հավանականության մասին, ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը: «Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ դրա մասին նոր կարող եմ խոսել»,- ասել է նա: Հարցին՝ իսկ Դուք նման ցանկություն ունե՞ք, Հարությունյանը պատասխանել է. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, չեմ հասկանում հարցը… Նոր ժամանակները նոր խնդիրներ են դնում: Ցանկությունն ու առաջարկը տարբեր են: Ես ցանկություն ունեմ ծառայելու երկրին»:
Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարն է եղել 1998-2007 թվականներին»:
Մանրամասները` «Ժաղավուրդ» թերթի այսօրվա համարում: