Աշխատանքից ազատվել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ:
Հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում: Այս օրերին շատացել են զինված ուժերում մահվան ելքով միջադեպերը: Այնպես որ, ենթադրվում է՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում հենց այս թեմաներով է խոսել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԶՈՒ վերջին միջադեպերի պատճառով երեկվա հանդիպումից հետո եղել են նաև պաշտոնանկություններ. աշխատանքից ազատվել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ընդ որում, մեր աղբյուրները նրա պաշտոնանկությունը կապում են հենց ԶՈՒ վերջին միջադեպերի հետ, այդ թվում և ջրահեղձ եղած զինվորների դեպքի: Իսկ ՌՈ պաշտոնում նշանակվել է Արթուր Բաղդասարյանը, որ մինչ այդ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալն էր»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: