Այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին. Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը հանդերձարանից Եվրոպայի գավաթով և Հայաստանի դրոշով լուսանկար է հրապարակել ու գրել. «Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխիթարյանի գոլն օգնեց «ՄՅՈւ»-ին դառնալ Եվրոպա լիգայի գավաթակիր: Մխիթարյանը Եվրոպայի գավաթը բարձրացրեց հայկական դրոշն ուսերին՝ կերտելով պատմական պահ: