Պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել. Հովհաննես Սահակյանը՝ մարզպե՞տ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել:
Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ առաջիկայում դեռ մի քանի նշանակումներ կլինեն:
Մասնավորապես հնարավոր է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվի Լոռու մարզպետ՝ փոխարինելով Արթուր Նալբանդյանին, իսկ Արմավիրից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներն ապահոված Նահապետ Գևորգյանը (Նովո) մարզպետի պաշտոնում կարող է փոխարինել Աշոտ Ղահրամանյանին»:
Մանրամաասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: