Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց Սլովակիային
Մայիսի 23-ին Սլովակիայում կայացավ Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը:
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց 1:5 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Ժիրայր Շաղոյանը:
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1. Հարություն Մելքոնյան 2. Էրիկ Փիլոյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 6. Կարապետ Հարությունյան 7. Սերգեյ Մկրտչյան 9. Արամ Քոլոզյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Նարեկ Գրիգորյան 16. Արսեն Գյուլամբարյան 21. Սարգիս Մարտիրոսյան: