Վաղվանից ռոբոտ-ոստիկաններ՝ Դուբայում (տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ քաղաքի իրավապահ մարմինները ծառայության կվերցնեն ռոբոտ-ոստիկանների: Նրանք 1.67 մետր հասակ ունեն, տեղաշարժվում են անիվներով: Ռոբոտները կսկսեն հերթապահել փողոցներում, գլխավոր տուրիստական տեսարժան վայրերում և Դուբայի առևտրի կենտրոններում վաղվանից՝ մայիսի 24-ից: Այս մասին գրում է Hitech.vesti.ru-ն:
Ռոբոտները պատրաստել է իսպանական «PAL Robotics» ընկերությունը: Ի սկզբանե «REEM» մոդելը ստեղծվում էր որպես առևտրային կենտրոնների, օդանավակայանների, հիվանդանոցների և այլ հաստատությունների այցելուներին օգնող խորհրդատու, սակայն ձևափոխվել է ոստիկանների կարիքների համար:
Այն կշռում է մոտ 100 կիլոգրամ, «հասկանում է» ինը լեզու, կրծքավանդակի հատվածում սենսորային էկրան ունի: