«Huawei»-ն առաջ է անցել «Apple»-ից ու «Samsung»-ից
Չինական «Huawei» ընկերությունն առաջ է անցել սմարթֆոների շուկայի երկու առաջատարներին՝ «Apple»-ին ու «Samsung»-ին, վաճառքի ցուցանիշներով: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Հայտնի է դարձել, որ սարքեր արտադրող ընկերությունն այս տարվա առաջին չորս ամիսների արդյունքում մեծացրել է իր դերը տեխնիկայի շուկայում 9 տոկոսով:
Վիճակագրական տվյալներից ելնելով՝ «Huawei»-ն ամբողջ աշխարհում սմարթֆոնների վաճառքի թոփ-եռյակում է՝ երրորդ հորիզոնականում: Այս տարվա մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը կարողացել է վաճառել 380 միլիոն սարքավորում:
Փորձագետները հավաստիացնում են, որ սմարթֆոնների նման պահանջարկը մեծանում է շնորհիվ այն բանի, որ դրանց գները բավականին մատչելի են և հավասարվում են իրենց որակին: