Աշխարհի ամենահայտնի մեքենաների եռյակը
Շոկային տեղեկություն չի լինի, որ աշխարհի ամենահայտնի ավտոմեքենաների ցանկի առաջատարը շարունակում է մնալ «Toyota Corolla»-ն: Այս մասին գրում է Car.ru-ն:
«Toyota Corolla»-ն առաջ է անցել աշխարհում բոլոր մրցակիցներին 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում վաճառքի ցուցանիշով: Սակայն, այդուհանդերձ, մեքենայի ցուցանիշներն ընկնում են: Գրեթե մեկ տոկոսով ընկել է ճապոնական մակնիշի վաճառքի ցուցանիշը՝ ի համեմատություն 2016 թվականի նույն ժամանակահատվածի: Ընկերությունը վաճաել է մեքենայի 297 471 նմուշ:
«Ford F-Series»-ը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ վաճառելով 50 000 մեքենա պակաս իր մոտակա մրցակցից: Այս մակնիշի համար առաջին եռամսյակն իսկական ֆուրոր է առաջացրել: Նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատած՝ այս տարվա ցուցանիշն աճել է գրեթե 10 տոկոսով:
Բրոնզե մեդալակիրն այս ցանկում դարձել է «Volkswagen Golf»-ը, որը նախոդ տարի երկրորդն էր իր ցուցանիշով: Վաճառվել է 220 000 նմուշ: