«Instagram»-ի երկու տիպի նորույթները
«Instagram»-ում երկու տիպի նոր «Stories» կհայտնվեն, որոնք կֆիլտրվեն տեղակայման վայրով և հեշթեգներով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բացի «պատմություններից» և ուղիղ միացումներից «Instagram»-ի օգտատերերն իրենց հետևող այլ օգտատարերերին կարող են գտնել «Stories»-ների միջոցով, որոնք միացված կլինեն ինչ-որ քաղաքի, տեսարժան վայրի կամ կոնկրետ հեշթեգի: «Stories»-ի որոնումները տեղակայման վայրով արդեն հավելվել է սոցկայքի հավելվածի նոր տարբերակին, իսկ հեշթեգների ֆիլտրը կհայտնվի մոտ ժամանակներս:
Այս պահին «Stories»-ի գործառույթից «Instagram»-ում ամեն օր օգտվում է ավելի քան 200 միլիոն մարդ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Instagram»-ը ներկայացրել է «Stories» ռեժիմի համար հատուկ դիմակներ: