Իրանական տոմատի արտահանման հայկական միջանցքը
Վերջին տարիներին Հայաստանում նոր թափ է հավաքում գյուղատնտեսական ոլորտը: Պետական և մասնավոր աջակցության շնորհիվ տարեցտարի զարգանալով` այն համարվում է ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Արդյունքում այստեղ կատարվում են ներդրումներ նաև արտասահմանից:
Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող իրանական ընկերությունը ցանկանում է տարաներ արտադրող գործարան հիմնել Հայաստանում:
Իրանի առաջատար ընկերություններից մեկին գրավել է Հայաստանի հողի և ջրի ռեսուրսը: Սպասվում է, որ գործարանը կառուցելուց հետո ընկերությունը տոմատի մածուկ կբերի Հայաստան, որը կարտահանի տեղում արտադրվելիք տարաներով:
Մարինա Ներսեսյան. Ֆեյսբուք: