Մանչեսթերում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության գործով կասկածվողին
Մանչեսթերի ոստիկանությունը հաստատել է մարզադաշտում իրականացված ահաբեկչության մեջ կասկածվողի ձերբակալությունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
««Մանչեսթեր Արենայում» տեղի ունեցած դեպքի առնչությամբ մենք կարող ենք հաստատել Հարավային Մանչեսթերում 23-ամյա տղամարդու ձերբակալությունը»,- ասվում է հայտարարությունում:
Ոստիկանությունում հավելել են, որ «Arndale» առևտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը որևէ կապ չունի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության հետ: