Գիտնականները պարզել են, թե ով է սպանել Սթոունհենջի շինարարներին
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ով կարող է սպանած լինել Սթոունհենջի շինարարներին: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը՝ հղում տալով «The Guardian»-ին:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան մեկ մլն մարդկանց ԴՆԹ տվյալներ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սթոունհենջի շինարարների անհետանալը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ներգաղթյալները եկել են այդ երկիր: Գիտնականները հանգել են այն եզրահանգման, որ նրանք գաղթել են ժամանակակից Նիդեռլանդների տարածքից:
Գիտնականները նշում են նաև, որ այս հարցի վերջնական լուծմանը հասնելու համար դեռ շատ երկար ճանապարհ է պետք անցնել, և որ իրենց հետազոտությունները դեռևս սկզբնական փուլում են գտնվում: