Ավտոմեքենան ընկել է ձորը. մանրամասներ
Մայիսի 23-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 77 AM 477 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը: Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ն.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: