«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ են սկսել մարզումները
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հերթական մարզումները սկսվել են ֆուտբոլիստների մեկ րոպե լռությամբ՝ ի նշան Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի:
Այս մասին գրում է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք, որ գիշերը Մանչեսթերում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 22 մարդ է զոհվել: