Արա Բաբլոյանը գրանցվել է «Facebook»-ում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին այսուհետ կկարողանանք հետևել «Facebook» սոցիալական ցանցում:
ԱԺ նախագահը ֆեյսբուքյան էջ է բացել և կատարել իր առաջին գրառումը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշեցի Ձեզ հետ կապ պահպանել նաև «Facebook» սոցիալական ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ աշխարհում ստեղծված ժամանակակից հնարավորություններից օգտվելն անհրաժեշտություն է դարձել։
Խոստանալ, թե մշտապես կլինեմ ցանցում, մշտապես հասանելի ու մշտապես ակտիվ, ցավոք չեմ կարող, բայց վստահեցնում եմ, որ հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործելու եմ հնարավորինս ակտիվ:
Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ»,- ասվում է Արա Բաբլոյանի գրառման մեջ: