«Microsoft»-ը ԴՆԹ-ի վրա տեղեկատվություն պահպանելու նոր համակարգ կստեղծի
«Microsoft Research»-ը մտադիր է մոտակա ժամանակներս նոր համակարգ ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի տվյալները պահպանել ԴՆԹ-ի վրա: Նորույթի ներկայացումը տեղի կունենա 2020թ: Այս մասին հայտնում է «Actualnews.org»-ը:
«Microsoft Research»-ը ակտիվորեն համագործակցում է «Twist Bioscience»- հետ, որը մասնագիտացված է արհեստական ԴՆԹ-ների ստեղծման վրա: Գիտնականները հույս ունեն, որ նրանց նոր հայտնագործությունը համատեղելի կլինի նախորդ դարի կնօրինակող Xerox համակարգի հետ:
Սակայն կան նաև մինուսներ: ԴՆԹ-ի վրա տեղեկատվություն պահելու գլխավոր խնդիրը ծառայության գինն է, որը սկզբում կարող է մասսայական օգտագործման արգելք հադիսանալ: