18+ ֆիլմերի դիտումը նվազեցնում է իրական սեռական կյանքի ցանկությունը
Չափահասների համար նախատեսված ֆիլմերի հաճախակի դիտումը կարող է նվազեցնել հետաքրքրությունը իրական սեռական կյանքի հանդեպ, քանի որ մարդիկ այն փոխարինում են վիրտուալ կյանքով: Սա նաև վերաբերվում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Տղամարդիկ, հետևելով 18+ ֆիլմերի տեսարաններին, իրենց կանանց դադարում են համարել գրավիչ և սեքսուալ, և որպես հետևանք նրանք կորցնում են հետաքրքրությունը կողակիցների հանդեպ:
Փորձագետները նաև նկատել են, որ պոռնոֆիլմերի դիտումը և ամուսնալուծությունները կարող են փոխկապակցված լինել: