Քուվեյթում աղավնուն «բռնացրել են» թմրանյութ տեղափոխելիս
Քուվեյթում անցակետային աշխատակիցները «բռնացրել են» փոստատար աղավնուն, ում միջոցով թմրավաճառները Իրաքից թմրանյութ էին տեղափոխում: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Նշվում է, որ ուսապարկում, որը ամրացված էր թռչունի մեջքին, 178 հաբ է հայտնաբերվել: Փերտրավորին բռնել են, երբ վերջինս անցակետային շինության մոտակայքում էր:
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին Հնդկաստանի ոստիկանությունը Քաշմիրի հովտում 150 աղավնի է հայտնաբերել: Ենթադրվում է, որ նրանց օգտագործում են պաղեստինյան հետախուզությանը լրտեսելու նպատակով: