Հարավային Կորեայի նախկին նախագահին ցմահ ազատազրկում է սպասում
Հարավային Կորեայում երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեի գործով առաջին դատական նիստն է տեղի ունեցել: Նա մեղադրվում է պաշտոնական իրավասությունների չարաշահման և պետական գաղտնիքները իր ընկերույուն հայտնելու մեջ: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը:
Պակ Կին Հեին դատարանի շենք են բերել ուղղիչ հաստատության երկու աշխատակիցների ուղեկցությամբ: Նախկին նախագահին մեղադրանք առաջադրվել է 14 կետերով: Նրան սպառնում է զմահ ազատազրկում: Դատը կարող է տևել 6 ամիս:
65-ամյա Պակը դարձել է երկրի առաջին կին նախագահը: Նրան ընտրել են 2012թ.: Նա դարձել է նաև երկրի առաջին նախագահը, ով պաշտոնից հեռացել է ժամկետից առաջ: