Վենեսուելայում այրել են Ուգո Չավեսի տունը (լուսանկարներ)
Վենեսուելայի Սաբենետա քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ այրել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` դա արվել է Բարինասում երիտասարդի սպանությանը ի պատասխան: Բողոքի ակցիայի մասնակիցների դրանում մեղադրել են ազգային բոլիվարիական գվարդիային:
Նշենք, որ Վենեսուելայում անկարգությունները շարունակվում են արդեն քան երկու ամիս: Այս ընթացքում զհվել է ավելի քան 46 մարդ: