Մայիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որը հրավիրել է կառավարությունը։ Օրակարգում կառավարության կառուցվածքային փոփոխություններն են, որոնք պետք է համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին։
Նախարարների թիվը կլինի 18: Փոփոխությունների արդյունքում «կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը կփոխարինվի «կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով, կփոփոխվեն նաեւ նրա տեղակալների պաշտոնների անվանումները:
Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հեռանալով էլ, ում համար հատուկ ստեղծվել էր այդ պաշտոնը, վերանում է նման պաշտոն ունենալու անհրաժեշտությունը։ Իսկ աշխատակազմի ղեկավար կդառնա նրա առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, որն աշխատել է «ՀայՌուսգազարդում», եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար եւ համարվում է «վարչապետի մարդը»»:
Մանրամասները` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: