Էդգար Մանուչարյանը տոլմա է պատրաստել (տեսանյութ և լուսանկարներ)
Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը տոլմա է պատրաստել: 30-ամյա ֆուտբոլիստը պատմել է հայկական խոհանոցի մասին և Եկատերինբուրգում գտնվող «SteakHouse» ռեստորանի գլխավոր խոհարար Միխայիլ Առաքելովի հետ պատրաստել է տոլմա: Այս մասին գրում է Ngzt.ru-ն:
«Մենք՝ հայերս, սիրում ենք համեղ ուտել: Ամռանը մեզ մոտ ամեն բան համեղ է՝ բանջարեղենը, պանիրը, լավաշը, խորովածը, տոլման. այն ամենն, ինչ ցանկանում ես: Մեկ անգամ կգաս Հայաստան, կփորձես և չես ցանկանա հեռանալ»,- նշել է Էդգար Մանուչարյանը: