Պաշտպանիչ կորպուսով «Samsung Galaxy S8 Active»-ը
Համացանցում հրապարակվել է «Samsung Galaxy S8 Active»-ի լուսանկարը՝ պաշտպանիչ կորպուսով: Մոդելը ստեղծվել է ԱՄՆ-ի ռազմական չափանիշներով և համապատասխանում է «IP68» էտալոնին փոշու ներթափանցման մակարդակով: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ամեն տարի ընկերությունը որոշում է վերաթողարկել մի շարք մոդելներ և հետաքրքրել գնորդներին: Դրա համար էլ «Galaxy S8 Active»-ը հետաքրքիր և սպասված տարբերակ է: Արտադրողների հայտարարությամբ՝ նա կարող է աշխատել մինչև կես ժամ 1.5 մետր խորության դեպքում, «հանդուրժել» հարվածներ և բարձրությունից անկումներ:
Երևում է, որ գաջեթը որոշակի փոփոխություններ կստանա, որոնք կապված են պաշտպանիչ կորպուսի և ապակու առանձնահատկությունների հետ, օրինակ, «անշրջանակ» տարբերակից հարկ է եղել հրաժարվել: Նոր մոդելն անլար կերպով կվերալիցքավորվի: