Իսրայելի նոր մինի-տանկը
«International Ground Warfare & Logistics» կոնֆերանսին Իսրայելի պաշտպանության նախարարության գեներալ Դիդի Բեն-Յոաշը ներկայացրել է «Carmel» ծրագիրը, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակի համար ստեղծվում է ռազմական տեխնիկա: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Israeldefense.co.il-ին:
Ինչպես հաղորդվում է, միանգամից երեք իսրայելական ընկերություններ են աշխատում մեքենայի ստեղծման գործում՝ «IAI»-ն, «Rafael»-ը և «Elbit Systems»-ը, որոնք ստեղծում են ունիվերսալ հարթակ տարբեր ուղղություններով տեխնիկայի ստեղծման համար:
Նախատեսվում է, որ շնորհիվ բարձր տեխնոլոգիաների՝ տեխնիկայի անձնակազմը հնարավոր կլինի կրճատել մինչև երկու մարդ: Մեքենան հիբրիդային շարժիչ կունենա և պաշտպանության ունիվերսալ համակարգ, ինչը հնարավոր կդարձնի նրա օգտագործումն ինչպես բաց տեղանքում, այնպես էլ քաղաքային կռիվների պայմաններում: